Քոչարյանը մի օր ասել էր՝ գիրք կարդացողների ժամանակն անցել է, հիմա ձևիստներից Նարեկն է կրկնում. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կալանքի տակ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններին, որոնցում վերջինս նշել է, թե պետությունը դպրոցներ ու ճանապարհներ կառուցելու փոխարեն պետք է գործարաններ կառուցի:


«Նույն ՇԿՈԼԱՆ է:


Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին մի օր լրագրողներին ասաց՝ գիրք կարդացողների ժամանակն անցել է:


Հիմա էլ ձևիստներից Նարեկ Կարապետյանը կրկնում է նրա ասածը՝ դպրոց սարքելը կարևոր չէ, գործարան սարքեք:


Քոչարյանն այդ սկզբունքով աղետի առաջ կանգնեցրեց պետությունը՝ կրթության մակարդակը հասցնելով պլինտուզի մակարդակի, որի տակից դժվարությամբ դուրս ենք գալիս, հիմա նոր աղետ են առաջարկում»,- գրել է Հարությունյանը: