Հրազդանում բախվել են Երևան-Հրազդան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Օպել»-ը. կան վիրավորներ

Հոկտեմբերի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։


Ժամը 09:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են Հրազդան - Երևան երթուղին սպասարկող թիվ 270 մարդատար  «Գազել»-ն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։