Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բերեզինայի կենսոլորտային արգելոց այցելության ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան շուտով կվճարի երկրին մաքուր օդի համար, որ ձևավորվել է պահպանված բելառուսական անտառների և ճահճուտների հաշվին։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
«Սա ապագան է, և մենք պետք է պահպանենք այն։ Եվ կգա
ժամանակը, երբ այդ գարշահոտ Եվրոպան կվճարի մեզ այն բանի համար, որ մենք պահպանել ենք
Աստծու կողմից տրվածը»,- ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն ընդգծել է, որ «ԵՄ երկրները գրեթե չունեն
նման բնական պաշարներ, իսկ քամին մաքուր օդը Բելառուսից տանում է եվրոպական տարածք»։
«Փոխանակ դրա համար վճարելու, նրանք փորձում են մեզ
խեղդել պատժամիջոցներով։ Դա կանցնի, արդեն անցնում է։ Կարծում եմ՝ հեռու չէ այն ժամանակը,
երբ նրանք մեզ կվճարեն դրա համար»,- հայտարարել է Լուկաշենկոն։