Երկրի զարգացման գործող ռազմավարությունը կազմված էր մինչև 2030 թվականը ներառյալ։ Ինչ վերաբերում է նոր ռազմավարությանը, այն կպատրաստվի հաջորդ տասնամյակի համար՝ 2026-2035 թվականների։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ փաստաթղթում յուրաքանչյուր առաջնահերթություն պետք է ներկայացված լինի համապարփակ և հակիրճ ձևով։
«Երկրի զարգացման գործող ռազմավարությունը կազմված էր մինչև 2030 թվականը ներառյալ։ Ինչ վերաբերում է նոր ռազմավարությանը, այն կպատրաստվի հաջորդ տասնամյակի համար՝ 2026-2035 թվականների։ Այսպիսով, այստեղ կներկայացվեն առաջիկա տասը տարվա առաջնահերթությունները։ Ինչ վերաբերում է հենց փաստաթղթի բովանդակությանը, այս մասին կքննարկենք նախարարների հետ միասին։ Դա պետք է լինի շատ լակոնիկ փաստաթուղթ, որտեղ յուրաքանչյուր առաջնահերթություն պետք է համապարփակ ձևով ներկայացված լինի։ Մենք ճշգրտորեն պետք է իմանանք, թե այսօրից սկսած՝ ինչ արդյունքների պետք է հասնենք 10 տարում։ Դրան կուղեկցի կոնկրետ ժամկետներով գործողությունների պլան։ Սա կլինի շատ հակիրճ, համապարփակ փաստաթուղթ, որտեղ հստակ կսահմանվեն այն արդյունքները, որոնց պետք է հասնի երկիրը 10-ամյա հեռանկարում», – հայտարարել է Կոբախիձեն։