Սուրեն Պապիկյանը չի մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։


Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։


Նշենք, որ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստն անցկացվել է Ղազախստանում։