Տավուշի մարզպետի աշխատակազմը հերքում է. որևէ ուսուցչի կամ քաղաքացու չի առաջարկվել մասնակցել Հովհաննավանքի պատարագին

Տավուշի մարզպետի աշխատակազմը հերքում է «Հրապարակ» կայքի հրապարակած տեղեկությունը, թե իբր մարզպետի աշխատակազմից որևէ ուսուցչի կամ քաղաքացու առաջարկվել է մասնակցել նոյեմբերի 2-ին Սուրբ Հովհաննավանքում նախատեսվող պատարագին։ Նման դեպք չի եղել։


Մարզպետի աշխատակազմը չի զբաղվում կրոնական միջոցառումների կազմակերպմամբ կամ մասնակիցների հավաքագրմամբ։