Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու, ինչպես նաև փողերի լվացման մեղադրանքով կալանավորված Սամվել Կարապետյանի եղբոր որդու՝ Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե դպրոցներ ու ճանապարհներ կառուցելու փոխարեն պետք է գործարաններ կառուցել:
«Պետության զարգացման նախապայմանը կրթված հասարակությունն է, գործարաններն էլ հիմնելու/աշխատացնելու համար անհրաժեշտ են կրթված անձինք։
Կիրթ հասարակություն ունենալու դեմ ոմանց դժգոհությունը ավելի քան պարզ է՝ պետք են մարդիկ, որոնց հեշտ կլինի կախման մեջ գցել փողից ու կառավարել։
Սկզբունքային տգիտություն է կարծելը, թե պետությունը պետք է գործարաններ կառուցի դպրոցի փոխարեն։
Պետությունը գործարաններ չի կառուցում, այլ ստեղծում է դրա համար բոլոր պայմանները՝ արտոնություններ է տալիս ներդրողին, ճանապարհներ է կառուցում, ենթակառուցվածքներ է ստեղծում, հասարակություն է կրթում»,- գրել է նա: