Ղազախստանի բնապահպանները Կասպից ծովի ափերին 112 սատկած փոկ են հայտնաբերել

Ղազախստանի Մանգիստաուի մարզի էկոլոգիայի դեպարտամենտի աշխատակիցները Ղազախստանում Կասպից ծովի ափին 112 փոկի դիակ են հայտնաբերել։ Այս մասին հայտնել են գերատեսչությունից։

 

Դեպարտամենտի տվյալներով՝ «Թուփքարաղան շրջանի ափագծի մոնիթորինգի ընթացքում՝ Ասան բնակավայրից մինչև Բաութինո հրվանդան ընկած հատվածում 112 կասպիական փոկի դիակ է հայտնաբերվել»։ Պատճառները պարզելու համար ծովի ջրի նմուշներ են վերցվել։