Ներկայիս տեսքով սմարթֆոնների դարաշրջանը մոտենում է ավարտին. Մասկ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կարծում է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում արհեստական բանականությունը (ԱԲ) կփոխարինի սմարթֆոններին իրենց ներկայիս տեսքով։ Մասկը այս մասին հայտարարել է ամերիկացի հայտնի փոդքասթեր Ջո Ռոգանի եթերում։

 

Ձեռնարկատերը կարծում է, որ ապագայի հեռախոսը կլինի միայն ԱԲ-ի հաղորդիչ՝ առանց օպերացիոն համակարգի և հավելվածների։

 

«Ըստ էության, սերվերի վրա դուք կունենաք ԱԲ, որը կփոխգործակցի ձեր սարքի ԱԲ-ի հետ»,- ասել է Մասկը։


Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ChatGPT-ն արդեն աշխատում է նման սարքի ստեղծման վրա։

 

Հիշեցնենք. Մասկը վերջերս հայտարարել է, որ ապագայում ԱԲ-ի ռոբոտները իրենց վրա կվերցնեն մարդկանց ողջ անհրաժեշտ աշխատանքը։