Արագածոտնի մարզում բախվել են 1 բեռնատար և 2 մարդատար ավտոմեքենաներ. կա 2 զոհ, 4 վիրավոր

Նոյեմբերի 4-ին, ժամը 17։38-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։


 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz, GAZ մակնիշների ավտոմեքենաները և Volvo մակնիշի բեռնատարը․ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։


 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ GAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և չորս ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Հոսպիտալացման ճանապարհին ուղևորներից մեկը մահացել է։


 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնությանը։