Առաջատար փորձի փոխանակում` փոխպատվաստման ոլորտում

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայից Հայաստան ժամանած փոխպատվաստման վիրաբույժ Նիզամ Մամուդին, Բրիտանիայի «NHS Blood & Transplant» կառույցի դոնորության ազգային կրթական ծրագրի ղեկավար Բեն Այվորին և ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետներին:


 

Նպատակը՝ մեր երկրում դոնորական փոխպատվաստման զարգացմանը միտված ուղենիշների ու կոնկրետ քայլերի մշակումն ու իրագործումն է:


Համագործակցության շրջանակում մեր բժիշկների համար կիրականացվի ուղեղային մահվան ախտորոշման վերաբերյալ ուսուցում՝ տեսական և գործնական տարբերակով. այն կվարի բրիտանացի մասնագետը:


 

Հանդիպմանը կարևորվել է այս շատ զգայուն ոլորտում՝ հանրային իրազեկումից մինչև հարազատների հետ հաղորդակցություն ու վիրաբուժական տեխնիկա՝ պրոֆեսիոնալ մոտեցման անհրաժեշտությունը, ինչին էլ միտված է լինելու մասնագետների հետ համագործակցությունը: