Քոչարյանական և սերժական ընդդիմությունը կրկին փախավ բանավեճից․ Արգիշտի Մեխակյան

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Քոչարյանական և սերժական ընդդիմությունը կրկին փախավ բանավեճից։


Այսօր հերթական բանավեճին էինք հրավիրված, այս անգամ Շանթի եթերում։ Բնականաբար, հարգելով մեր ընտրողին, ընդունեցի հրավերը և գնացի մեր թիմի տեսլականը ներկայացնելու։


Տեղում արդեն պարզվեց, որ բանավեճից փախած «Հաղթանակ» և «Մայր Հայաստան» թիմերից ավելացել են նաև նույն քոչարյանական ծիրի մյուս ուժերը։ Փաստացի տեղում էինք միայն ես և «Հանրապետության» թեկնածու Հարություն Մկրտչյանը։


Ու քանի որ կար միահամուռ կոնսենսուս, որ բանավեճից փախչողը ընտրողի քվեին արժանի չէ, էլ բանավիճելու բան չմնաց։


Լավ լուրն այն է, որ նոյեմբերի 17-ից այս մարդիկ կդադարեն փախչել, քանի որ որպես համայնքային իշխանություն կզբաղվենք նաև նրանց հոգսերի թեթևացմամբ։