Երևանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 18:29-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն։


 

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նախկին ամուսինը դանակահարել է նախկին կնոջը, որն էլ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։


 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին ամուսինների միջև ծագել է կենցաղային բնույթի վեճ։


 

Կասկածյալը փախուստի չի դիմել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։


 

Հանգամանքները պարզվում են։