Սյունիքում կզարգացնեն մանկապատանեկան ֆուտբոլը. ՀՖՖ-ն և գլխավոր մարզիչը Դավիթ Դանիելյանի հրավերով եղել են մարզում․ ի՞նչ հարցեր են քննարկվել

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել՝


Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ղեկավար կազմը և հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը իմ հրավերով ժանանել են Սյունիքի մարզ : Քննարկել ենք Ագարակի մարզադաշտի վերանորոգման հետ կապված հարցեր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և Մեղրի համայնքի ղեկավարի հետ: Տեղի մասնագետների հետ քննարկվել են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար անհրաժեշտ քայլերը: Նախատեսված են շրջայցեր Կապանի և Քաջարանի ֆուտբոլային ենթակառուցվածքներում: 


Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս ժամանակ գտնելու և Սյունիք այցելելու համար: