«Ենթադրյալ ԿԳԲ գործակալ Եզրասը դատապարտում է իր եղբորից` հաստատված անառակ Կտրիճից եկեղեցին մաքրելու շարժումը»․ Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Կարդացի, որ «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմերը դատապարտում են աստվածամարտ, եկեղեցազավթ և հակաեկեղեցական ընթացքը»:


Հիմա թարգմանեմ սա հասկանալի լեզվի.



Ենթադրյալ ԿԳԲ գործակալ Եզրասը դատապարտում է իր եղբորից` հաստատված անառակ Կտրիճից եկեղեցին մաքրելու շարժումը»



Չէ մի չէ` աստվածամարտ:


Ընդհանրապես, նկատե՞լ եք` որքան կեղծ ու պիղծ, այնքան պաթոսային ու «աստվածավախ»: