Սա վարչապետի նշած այն քարտեզներից է, որտեղ հստակ նշված է Հայաստանը, բայց չկա որևէ հիշատակում Ադրբեջանի վերաբերյալ

 Փորձագետ Էռնեստ Վարդանյանն իր տելեգրամյան ալիքում հրապարակել է Ռուսական կայսրության քարտեզներից մեկը՝ կից գրելով․


Սա Ռուսական կայսրության այն քարտեզն է, որտեղ հստակ նշված է թե Հայաստանը, թե հայկական տեղանունները, բայց չկա որևէ հիշատակում Ադրբեջանի վերաբերյալ։


Հավանաբար այս քարտեզը ի նկատի ուներ վարչապետը, երբ ասում էր, որ անիմաստ է  Ռուսական կայսրության քարտեզների քննարկումները։  Ակնհայտ է, որ այդ դեպքում Ադրբեջանի համար շատ տխուր պատկեր կստացվի։


ՀԳ․ Քարտեզը վերցված է ռուս պատմաբան Եգոր Եգորովիչ Զամիսլովսկու (1841-1896) «Ռուսաստանի պատմության դասընթացի ատլասից»։ Այն պատկերում է Ռուսական կայսրության տարածքը, ազդեցության զոնաները և ռազմավարական հետաքրքրությունները 19-րդ դարի ընթացքում։