Պետական քաղաքականության հիմքում մարդու բարեկեցությունն ու երկրի անվտանգությունն են. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դոհա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Կատարի Պետությունում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական և հասարակական կյանքի վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ հատկապես պաշտպանության, առողջապահութան, կրթության և սոցիալական ոլորտներում։

Նախագահը շեշտել է, որ պետական քաղաքականության հիմքում մարդու բարեկեցությունն ու երկրի անվտանգությունն են, և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը միտված են երկարաժամկետ և կայուն արդյունքների ապահովմանը։


 
Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաև հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու համատեղ նախաձեռնությունների իրագործման հնարավորություններին։