Առողջապահության փոխնախար Արմեն Գասպարյանը հանդիպել է Գեղարքունիքի բուժկենտրոնների աշխատակիցների հետ

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի հետ հանդիպմանը Գեղարքունիքի բժշկական կենտրոնների ղեկավարներն ու մանկաբարձագինեկոլոգիական և մանկական ծառայությունների մարզային պատասխանատուները ներկայացրել են ոլորտային իրենց ցուցանիշները:


 

Այս մարզն առաջիններից է, որտեղ գործարկվել է սերմնավորման կաբինետը. արդեն արձանագրվել է առաջին հղիությունը:


 

Սևանի բժշկական կենտրոնում գործում է երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոնը, որտեղ պետական պատվերի շրջանակում բուժծառայություն է տրամադրվում մարզի երեխաներին:


 

Հանդիպմանը խոսվել է նաև խնդիրների ու դրանց պատճառների մասին, ուղենշվել անելիքները:


 

Նախատեսվում է Գեղարքունիքում ներդնել հղիների պրենատալ սքրինինգը, որը կներառի էքսպերտային ուլտրաձայնային հետազոտություն և բիոքիմիական քննություններ: