Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի. Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն TRT World-ին տված հարցազրույցում:


Նրա ​​խոսքով՝ Վրաստանը վերջին 35 տարիների ընթացքում կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։


«Վրաստանը շարունակում է չափազանց կարևոր դեր խաղալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար»,- հավելել է Կոբախիձեն։