Արաբական Միացյալ Էմիրություններում սպանվել են կրիպտոարժույթի հայտնի խարդախ Ռոման Նովակը և նրա տիկինը՝ Աննան։
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրում է, որ զույգը մոտ
մեկ ամիս առաջ դադարել է կապ ունենալ Ռուսաստանում իր հարազատների հետ։
Ինչպես պնդում են, հանցագործները առևանգել են զույգին
շորթման նպատակով, սակայն չեն կարողացել ստանալ ցանկալի գումարը և հաշվեհարդար են տեսել
նրանց հետ։ Զոհերի բջջային սարքերը ֆիքսել են նրանց անհետացումից հետո երկու օրվա ընթացքում
Հաթթա և Օման շրջաններում, ապա՝ Քեյփթաունում (ՀԱՀ), որից հետո կապը կորել է։
Մահացած կնոջ հայրը շտապ մեկնել է Դուբայ՝ իր անչափահաս
թոռների հետևից։ Հանցագործությունը բացահայտվել է ուժային կառույցների ակտիվ մասնակցությամբ։
Բոլոր կասկածյալները, որոնք նույնպես Ռուսաստանի քաղաքացիներ են, արդեն ձերբակալվել
են և շուտով կտեղափոխվեն Սանկտ Պետերբուրգ։ Զոհերի հարազատները ձեռնպահ են մնում հրապարակային
մեկնաբանություններից՝ շարունակվող հետաքննության պատճառով։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Ռոման Նովակը
թաքնվել է Հարավային Աֆրիկայում՝ ներդրողներին 500 միլիոն դոլարով խաբելուց հետո։ Տուժածների
թվում են եղել Չինաստանի և Մերձավոր Արևելքի ձեռնարկատերեր, ինչպես նաև ուկրաինացի
ուժայիններ և Պետդումայի պատգամավոր։ Նա գումար է հավաքել ներդրողներից՝ համոզելով
նրանց համագործակցել խոշոր IT ընկերությունների նախագծի հետ։