Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Զարմանալու որևէ բան չկա նրանում, որ Սերժ Սարգսյանը դպրոցաշինությունը թալան է համարում: Դեռ 2012թ.ին է ասել, որ որևէ խնդիր չի տեսնում սահմանամերձ գյուղերի դատարկման մեջ: Դպրոց չունեք, տեղափոխվեք: Սա է եղել վերաբերմունքը մարդուն և քաղաքացուն: Եվ սա է եղել վերաբերմունքը սահմանին: Էդպես էլ չհասկացան, որ սահմանը բնակեցնելով են պահում, ոչ թե ամայացնելով և զինվոր կանգնեցնելով: