Ընդդիմությանը դուր չի գալիս, որ մենք հաճախ լուսաբանում ենք կառուցված դպրոցներն ու մանկապարտեզները, բայց ուզում եմ հիշեցնել․ Գալջյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ընդդիմությանը դուր չի գալիս, որ մենք հաճախ լուսաբանում ենք կառուցված դպրոցներն ու մանկապարտեզները, բայց ուզում եմ հիշեցնել, որ ընտրական տեղամասերը հենց դպրոցներում և մանկապարտեզներում են կահավորվում։ Իսկ մարդիկ 2026 թվականի ընտրությունների ժամանակ ոչ միայն ֆեյսբուքով, այլև իրական կյանքում, այսպես թե այնպես, տեսնելու են այդ ամենը։ Այնպես որ՝ «թուլացեք և հաճույք ստացեք»։

Լուսանկարում Դավթաշենի առաջին թաղամասի երկու մանկապարտեզներն են։ Մեկը հիմնանորոգվել է 2024 թվականին, իսկ մյուսը վաճառվել է նախկին իշխանությունների օրոք։ Մանրամասները՝ մեկնաբանությունների բաժնում։