Մխիթար Հայրապետյանը Ֆրանսիա կգործուղվի

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նոյեմբերի 12-14-ը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետություն (Գրենոբլ)՝ միջազգային առաջատար ընկերությունների հետ կիսահաղորդչային և էլեկտրոնիկայի ոլորտներում գիտահետազոտական և արդյունաբերական համագործակցության  հնարավորությունները քննարկելու նպատակով:


 

Որոշումը նոյեմբերի 7-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։