4 մասնաշենքով նորակառույց դպրոց՝ Շենավանում

Շենավանի հին դպրոցը նախորդ տարի է ապամոնտաժվել, նորն է կառուցվում հիմա: 


Հինը նախորդ դարի 60-ականների կառույց էր, նորը կառուցվում է հենց նույն տեղում ու արդեն նոր՝ ժամանակակից ստանդարտներով: Կառուցվելու է նաև ֆուտբոլի բացօթյա դաշտ: 


Շինարարներն աշխատանքները մեկ տարի առաջ են սկսել, մեկ տարուց էլ գործը կամփոփեն։


Շինարարության բյուջեն 2 միլիարդ 647 մլն դրամ է: Դպրոցը կառուցվում է Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ:


Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: