Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նրան նաև արգելվել է սոցիալական ցանցերում գրառումներ կատարել։ Բացառություն են կազմում միայն մասնագիտական բնույթի հրապարակումները:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 8-ին Վահրամ Սահակյանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ,