Երևանի փոխքաղաքապետի անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ իր անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից։


«Հնարավոր է՝ ստանաք հաղորդագրություններ, որոնք կարող է թվալ, թե ուղարկված են իմ կողմից, բայց դա ես չեմ։


Նման հաղորդագրություններ կարող են գալ ոչ միայն WhatsApp-ից, այլև Telegram-ից կամ այլ հարթակներից։


Խնդրում եմ՝


— Չպատասխանել նման հաղորդագրություններին,
— Չսեղմել հղումների վրա,
— Չտրամադրել անձնական տվյալներ։

Այս մասին հայտնում եմ, որպեսզի տեղեկացված և զգոն լինեք։

Խնդրում եմ, նախքան արձագանքելը, միշտ վստահ լինել, որ հաղորդագրությունը իսկապես իմ կողմից է»։