ՇՎՏՄ տեսուչների կողմից արձանագրվել են կապարակնիքների ապօրինի հեռացման դեպքեր

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 2025թ նոյեմբերի 10-ին իրականացված վերահսկողական այցի ընթացքում պարզվել է, որ «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող երկու բենզալցակայաններում և գազալցակայաններում պոկված են եղել Տեսչական մարմնի կողմից 31102025թ-ին տեղադրված կապարակնիքները։

Փաստը տեղում արձանագրվել է ՇՎՏՄ տեսուչների կողմից, որի արդյունքում կազմվել է արձանագրություն։

Իրավախախտ տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական ավելի խիստ պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։