Միխայիլ Սաակաշվիլիին բժշկական կլինիկայից տեղափոխել են բանտ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին «Վիվամեդ» բժշկական կլինիկայից տեղափոխվել է բանտ: Այս մասին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։


Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Սաակաշվիլիի վերադարձը քրեակատարողական հիմնարկ, օրենքի համաձայն, իրականացվել է բուժող բժշկի որոշման հիման վրա՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։


Սաակաշվիլին գաղտնի կերպով Վրաստան էր ժամանել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 1-ին նա կալանավորվել էր Թբիլիսիում, ապա տեղափոխվել էր Ռուսթավիի բանտ, որտեղ հացադուլ էր հայտարարել։ Նոյեմբերի 8-ին նա Ռուսթավիի բանտից տեղափոխվել էր Թբիլիսիի բանտային հիվանդանոց։ Հետագայում՝ նոյեմբերի 20-ին, տեղափոխվել էր Գորիի ռազմական հոսպիտալ։ 2022 թվականի մայիսի 12-ից մինչև այս տարվա նոյեմբերի 12-ը բուժվում էր «Վիվամեդ» կլինիկայում:


Վրաստանի նախկին նախագահի նկատմամբ մեղադրանք է առաջադրված մի քանի քրեական գործերով: Սաակաշվիլին իր կալանավորումը համարում է անօրինական, իսկ իր դեմ առաջադրված մեղադրանքները՝ կեղծ։