Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են

Ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: Այս մասին տեղեկությունը հաստատել է նաև վերջիններիս փաստաբանը:



Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ մինչ ձերբակալությունը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նրանց բնակության վայրերում իրավապահների կողմից կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ: