Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նոյեմբերի 12-ին Shamshyan.com-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Երևանում Աճառյան փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ընթանալիս 2 ավտոմեքենա չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները՝ հանդիպակաց երթևեկելով, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար:
Ըստ կայքի՝ հրապարակումից կարճ ժամանակ անց ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները ավտոմեքենաներից մեկը հայտնաբերում են, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ «Dodge Journey» մակնիշի ավտոմեքենան վարած օրինախախտ վարորդ 23-ամյա կինը ենթարկվում է վարչական պատասխանատվության:
