Նիդերլանդների ԱԳՆ պատվիրակությունը այցելել է ՀԵՄԱ-ի Իջևանի գրասենյակ

Նոյեմբերի 12-ին ՀԵՄԱ-ի Իջևանի առաջնային օպերատիվ գրասենյակում հյուրընկալեցինք Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Կարոլին Ռամաեկերսի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ առաքելությունից:


 

Այցի ընթացքում պատվիրակությանը ներկայացրինք Տավուշի մարզում առաքելության կողմից իրականացվող գործողություններն ու նպատակները։

 


Մեր առաքելությունում Նիդերլանդների ներկայացվածությունը ամենամեծերից է՝ շուրջ 14 առաքելության անդամ։ Շնորհակալություն, Նիդերլանդներ, մեզ ցուցաբերվող շարունակական աջակցության համար։