Քաղաքացիական հասարակության կողմից կկազմակերպվի ՀՀ առաջին Աղոթքի նախաճաշ․ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա գլխավոր ելույթով

2025 թ նոյեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշ միջոցառումը, որին մասնակցելու են Հայաստանից և արտերկրից ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։


Այս նշանակալի իրադարձությունը կազմակերպվել է հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից։ Միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունը ու համագործակցությունը՝ դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական, քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության և կրոնական ազատությունը։


Աղոթքի Նախաճաշի հեռահար նպատակն է ձևավորել տեսլական և Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ու բարեկեցությանն ուղղված առաջատար երկրի դիտանկունից, որն ունի հավատքի, գործընկերության, նորարարության և խաղաղության վրա հիմնված հասարակություն։


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա գլխավոր ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի, որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետության, ժառանգությանը և հասարակական կյանքում անձնական հավատքի կարևորությանը:


Հատուկ հրավիրված բանախոսների թվում են Ջիմ Գարլոուն՝ հոգևոր առաջնորդ և բազմաթիվ գրքերի հեղինակ, ինչպես նաև Մարիամ Իբրահիմը՝ կրոնական հալածանքներ կրած անձ և մարդու իրավունքների պաշտպան։


Աղոթքի Նախաճաշը կազմակերպվում է բացառապես հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից և այն պետական միջոցառում չէ դա հավատքի, միասնության և ընդհանուր բարոյական տեսլականի համատեղ արտահայտություն է։


Հայ Առաքելական Եկեղեցու մասնակցությունը Հայաստանի այլ քրիստոնեական համայնքների հետ միասին արտացոլում է խաղաղության և համագործակցության այն ոգին, որն այս միջոցառման հիմքն է։


«Սա նշանակալից պահ է Հայաստանի Հանրապետության  և բոլոր նրանց համար, ովքեր կանգնած են դրա կողքին՝ հավատքով ու աղոթքով միասին դեպի ապագան նայելու։Նշել է միջոցառման կազմակերպիչ «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը։ - Աղոթքի Նախաճաշը հոգևոր իրադարձություն է, որի արմատները հասնում են Հայաստանի դարավոր քրիստոնեական ժառանգությանը և բարոյական արժեքների վրա հիմնված առաջնորդության մոդելին»։


Աղոթքի Նախաճաշ միջոցառմամբ Հայաստանի Հանրապետությունը միանում է համաշխարհային այն ավանդույթին, որը միավորում է առաջնորդներին՝ խորհրդածելու, աղոթելու և մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու համար բարոյական լուծումներ գտնելու։