Քաղաքացիակենտրոն լրատվություն
Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինենեն հայտարարել է, որ Լատվիան և Էստոնիան պատրաստ են համերաշխվել և փակել Բելառուսի հետ սահմանը, եթե Մինսկի կողմից ճնշումները և հիբրիդային հարձակումները շարունակվեն։
Ռուգինեի խոսքով՝ Բալթյան գործընկերները Վիլնյուսին վստահեցրել են, որ նման քայլի պատրաստ են գնալ ընդհանուր անվտանգության ապահովման նպատակով։
«Լատվիայից և Էստոնիայից մենք հավաստիացումներ ենք ստացել, որ եթե բելառուսական ռեժիմը շարունակի հարձակվել մեզ վրա, և իրավիճակը կարգավորել չի հաջողվի, նրանք պատրաստ են համերաշխվել և փակել սահմանը»,- նշել է Ռուգինենեն։