Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան

Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան։ Նրան սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում, հայտնում են վրացական լրատվամիջոցները:



Գախարիան մեղադրվում է 2019 թվականի հունիսի 20-21-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ երկուսից ավելի անձանց դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու և պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։