Աջապահյանի պաշտպանական թիմը վերաքննիչ դատարանում բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։
Այս մասին հայտնել է արքեպիսկոպոսի փաստաբանական թիմը։
Պաշտպանները խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անմեղությունը:
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Հոկտեմբերի 3-ին առաջին ատյանի դատարանը նրան 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու որոշում էր կայացրել։