Արդարադատության նախարարությունը նախանշել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների անելիքները

Արդարադատության նախարարությունը նախանշել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրից բխող անելիքները:


Նախարար Սրբուհի Գալյանի համակարգմամբ առանձնացվում են հստակ գործողություններ, ժամկետներ և պատասխանատուներ՝ ապահովելու առաջընթացը հետևյալ ուղղություններով.


  • Տվյալների մշակման և էթիկայի կանոնակարգերի ներդնում ՔԿԱԳ գործակալությունում,
  • Կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության ապահովում՝ միջազգային պարտավորություններին համահունչ,
  • Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում պետական մարմինների կարողությունների զարգացում, իրավասու նոր մարմնի ձևավորում,
  • Իրավական փոխօգնության ոլորտում կառուցակարգերի կատարելագործում,
  • Ոլորտային միջազգային կոնվենցիաների անդամակցություն,
  • Մարդու իրավունքների պաշտպանություն և խտրականության կանխարգելում,
  • Իրավահավասարության ապահովման քաղաքականության գործնական ապահովում:


Նախատեսվում է նաև հաշվետվությունների միջոցով պարբերաբար գնահատել իրականացվող միջոցառումների ընթացքը:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև զարգացման գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները: