Նարեկ Մկրտչյանը United Airlines-ի պատասխանատուի հետ քննարկել է Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչքների հնարավորությունը

Նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել United Airlines-ի Միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Չաիթան Ջեյնի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:


 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լոս Անջելես-Երևան ուղղությամբ ուղիղ թռիչքների հնարավորությունը։


 

Դեսպան Մկրտչյանն ընդգծել է ուղիղ չվերթի կարևորությունը Հայաստանի համար՝ հաշվի առնելով հայ սփյուռքի զգալի ներկայությունը հատկապես Լոս Անջելեսում։ Միաժամանակ, Չայթան Ջեյնը ներկայացրել է United Airlines-ի ռազմավարական առաջնահերթությունները, ոլորտի վերջին միտումները և գործառնական պայմանները։