Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:


 

Մասնավորապես՝ Տերյան-Իսահակյան փողոցների  խաչմերուկից մինչև Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: