Քաղաքացիակենտրոն լրատվություն
Չինաստանում ստեղծվել են մարդանման ռոբոտներ, որոնք կօգնեն գործարաններում ավտոմեքենաների հավաքման գործընթացում։ Այս մասին հայտնում է No Limits Telegram-ալիքը։
Ubtech ընկերությունը ռոբոտներ է պատրաստել է գործարաններում աշխատելու համար։
«Հրաշալին այն է, որ նրանց պետք չէ տանել լիցքավորման. մարդանման ռոբոտներն ի վիճակի են ինքնուրույն փոխարինել իրենց շարժական մարտկոցների բլոկերը և աշխատել 24/7 ռեժիմով»,- ասվում է հրապարակման մեջ։
Արդեն ավելի քան հարյուր ռոբոտ է ուղարկվել BYD, Geely, FAW Volkswagen, Dongfeng և Foxconn գործարաններ, որտեղ նրանք կմասնակցեն ավտոմեքենաների հավաքմանը։