Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանավորվածությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Կավելաշվիլին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
Նա հույս է հայտնել, որ երկու երկրները մոտ ապագայում
կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։
Կավելաշվիլիի խոսքով՝ համաձայնագիրը Հարավային Կովկասում
դրական զարգացման դինամիկան և տարածաշրջանի գրավչությունը կբարձրացնի որակապես նոր
մակարդակի։
Վրաստանի նախագահը ընդգծել է, որ Վրաստանը աջակցում
է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը և պատրաստ է իր ներդրումն
ունենալ այս գործընթացում։