Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ադրբեջանում Ռուսաստանի
Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրան հանձնվել է բողոքի նոտա:
Հանդիպման ընթացքում կտրուկ բողոք է արտահայտվել
այն կապակցությամբ, որ նոյեմբերի 14-ի գիշերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հրթիռային
և դրոնային գրոհների հետևանքով «Իսկանդեր» հրթիռներից մեկը ընկել է Կիևում Ադրբեջանի
դեսպանատան տարածքը, ինչի պատճառով էլ նրան բողոքի նոտա է հանձնվել։
Նշվել է, որ վերջին պայթյունի հետևանքով ամբողջությամբ
փլուզվել է դեսպանատան տարածքի ցանկապատի մի մասը, վնասվել են կոնստրուկցիաները, ծառայողական
մեքենաները, վարչական շենքը և դեսպանատան հյուպատոսական բաժինը, ինչպես նաև զգալի վնաս
է հասցրել դիվանագիտական ներկայացուցչության տարածքին. «Բարեբախտաբար, այդ հարվածը
չի հանգեցրել մարդկային զոհերի»: