Կրոնական հանդուրժողականությունը միշտ մեր օրակարգերում է. վարչապետի ելույթը ՀՀ աղոթքի նախաճաշի գալա երեկոյին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ աղոթքի նախաճաշի գալա երեկոյին:


«Շատ կարևոր մի բան է հիմա տեղի ունենում, որովհետև ես ավելի քան յոթ տարի զբաղեցնում եմ ՀՀ վարչապետի պաշտոնը և արձանագրում եմ, որ նախկինում որևէ առիթ չի եղել, որ նույն ձևաչափով միջոցառմանը մասնակցեմ, որտեղ ներկա են ՀԱԵ, եզդիական համայնքի, հայ կաթոլիկ, հայ ավետարանական համայնքի, ասորական եկեղեցու, ուղղափառ եկեղեցու մուսուլման հավատքի տեր մարդիկ, ովքեր գործում են Հայաստանում, հրեական համայնքի ներկայացուցիչներ և այլք»:


Այս մասին Աղոթքի նախաճաշի գալա ընթրիքին ունեցած ելույթի իր խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով. 


«Կրոնական հանդուրժողականությունը միշտ մեր օրակարգերում է»: