Ո՞ր ալկոհոլային ըմպելիքն է «ամենաանվնասը». The Daily Mail

Սննդաբանները (նուտրիցիոլոգները) եկել են այն եզրակացության, որ ջին-տոնիկը ալկոհոլային ըմպելիքների շրջանում «ամենաանվնասն» է օրգանիզմի համար։ Այս մասին հայտնել է The Daily Mail պարբերականը։


Փորձագետների կարծիքով, ջին-տոնիկը լավագույնն է շնորհիվ իր ցածր կալորիականության և նյութափոխանակության (մետաբոլիզմի) թեթևության։ Մեկ բաժինը պարունակում է 100-ից պակաս կալորիա։ Սննդաբանները պարզաբանել են, որ նույն գինու կամ գարեջրի մեջ կալորիաները շատ ավելի շատ կլինեն։


Նշվում է, որ ըմպելիքի դառնությունը դանդաղեցնում է խմելու տեմպը, ինչի շնորհիվ հարբելու զգացումը գալիս է ավելի դանդաղ։


Մասնագետները նշել են, որ ջին-տոնիկ օգտագործելը՝ կալորիական ըմպելիքների փոխարեն, կարող է օգնել կրճատել շաքարի սպառումը և խուսափել որովայնի փքվածությունից։


Այնուամենայնիվ, քանի որ ջին-տոնիկը չունի օգտակար նյութեր, փորձագետները հիշեցրել են, որ ցանկացած ալկոհոլ վնասակար է առողջության համար։