Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հեռախոսային խաբեբաներն ավելի ու ավելի հաճախ են մեկ բաժանորդի հերթով զանգում տարբեր համարներից, իբր պետական կազմակերպություններից և ընկերություններից, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են բջջային կապի օպերատորները: Եթե տարեսկզբին նման զանգերին բաժին էր ընկնում բոլոր խարդախ զանգերի 10% -ը, ապա այժմ՝ 20% - ը։
Ըստ աղբյուրի` բացահայտել են 2025 թվականին հեռախոսային խարդախության ոլորտում առանցքային միտում՝ բարդ խարդախ սխեմաների արագ աճ, որոնք ենթադրում են մեկ բաժանորդի երկու կամ ավելի այլընտրանքային զանգեր:
«Պաշտպան» ծառայության տվյալներով, եթե տարեսկզբին նման զանգերին բաժին էր ընկնում բոլոր խարդախ զանգերի 10 տոկոսը, ապա հոկտեմբերին դրանց մասնաբաժինը կրկնապատկվել է եւ հասել 20 տոկոսի», - հայտնել են ընկերությունների ներկայացուցիչները: