Ուկրաինան պայմանավորվել է Հունաստանի հետ գազի մատակարարման շուրջ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինա գազի մատակարարման շուրջ Հունաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, հաղորդում է РБК-Украина-ն։


«Մենք արդեն ունենք պայմանավորվածություններ գազի ներմուծման ֆինանսավորման վերաբերյալ, և մենք կփակենք գրեթե 2 միլիարդ եվրոյի պահանջարկը՝ գազի ներմուծման համար, որպեսզի փոխհատուցենք ռուսաստանյան հարվածների հետևանքով ուկրաինական արդյունահանման կորուստները», – նշել է Վլադիմիր Զելենսկին։