ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստանի հավաքականը 1-9 հաշվով պարտություն կրեց, Պորտուգալիան Մունդիալում է

Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին խաղում հյուրընկալվելիս 1-9 հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայի թիմից։


Հայաստանի հավաքականի միակ գոլը 18-րդ րոպեին խփեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։


Պորտուգալացիներից հեթ-տրիկ գրանցեցին Բրունու Ֆեռնանդեշն ու Ժոաու Նևեշը, մեկական անգամ դարպասի գրավմամբ աչքի ընկան Ռենատու Վեյգան, Գոնսալու Ռամուշը, Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։


Պորտուգալիան 13 միավորով խմբում գրավեց առաջին տեղը` նվաճելով Մունդիալի ուղեգիր։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը և զբաղեցրեց չորրորդ տեղը։


ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար


F խումբ


Պորտուգալիա - Հայաստան` 9-1


Ռենատու Վեյգա, 7, Գոնսալու Ռամուշ, 28, Ժոաու Նևեշ, 30, 41, 81, Բրունու Ֆեռնանդեշ, 45+3 (11մ), 52, 72 (11մ), Ֆրանսիշկու Կոնսեյսաու, 90+2 - Էդուարդ Սպերցյան, 18