Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է վրաց-հայաստանյան իրավական ֆորումի շրջանակներում Թբիլիսիում գտնվող ՀՀ  արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։


Ինչպես հայտնել են, վրացական լրատվամիջոցները, Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարիդրացիական հարաբերությունների հարցերը։


«Քննարկվել է Վրաստանի և Հայաստանի միջև տարբեր երկկողմ և միջազգային ձևաչափերով համագործակցությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել արդարադատության ոլորտում արդյունավետ գործընկերությանը և այս ոլորտում երկրների միջև փորձի փոխանակման կարևորությանը։


Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանի երկարաժամկետ և կայուն զարգացման կարևորությունը»,- ասված է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ։