ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է բանաձև, որով աջակցություն է հայտնել Գազայի հատվածում խաղաղ կարգավորման հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապարփակ ծրագրին։
Հաջակցություն փաստաթղթի հանդես են եկել Անվտանգության խորհրդի
15 անդամներից 13-ը, ձեռնպահ են մնացել միայն Ռուսաստանը և Չինաստանը։
Թրամփի ծրագրով, որը հայտնի է նախաձեռնության 20 կետով, նախատեսվում է Թրամփի ղեկավարությամբ Գազայում ստեղծել
«Խաղաղության խորհուրդ» (Board of
Peace)՝ անցումային կառավարմանը
հետևելու համար, տեղակայել միջազգային կայունացնող ուժեր (International
Stabilization Force, ISF), միջազգային ռազմական կոնտինգենտ՝ անվտանգության ապահովման, ՀԱՄԱՍ-ի զինաթափման,
մարդասիրական օգնության համակարգման և անկլավի վերակառուցման համար։
Միաժամանակ փաստաթղթում Պաղեստինի պետության ստեղծումը հիշատակվում
է որպես հնարավոր հեռանկար, որը հնարավոր է Պաղեստինյան վարչակազմի բարեփոխումներից
և հատվածի վերակառուցման մեկնարկից հետո: