Cloudflare ամպային ծառայությունը հայտարարել է, որ վերացվել է ծառայության աշխատանքում գրանցված խոշոր տեխնիկական խնդիրը, որի հետևանքով ամբողջ աշխարհում բազմաթիվ կայքեր մի քանի ժամ շարունակ խափանումներով էին աշխատում։ Այս մասին ասված է ծառայության պաշտոնական կայքում։
«Թիմը շարունակում է աշխատանքը խնդիրների վերացումից հետո համակարգի գործունեությունն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։ Այժմ մենք մի շարք խնդիրներ ենք վերացնում, որոնք դեռ մնացել են ծառայության վերագործարկումից հետո»,- նշված է հաղորդագրությունում։
Ծառայությունը նաև հայտնել է, որ հետևում են իրավիճակին՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։
Cloudflare ամպային ծառայության աշխատանքում գրանցվել էր խոշոր տեխնիկական խնդիր, որի հետևանքով ամբողջ աշխարհում բազմաթիվ կայքեր խափանումներով էին աշխատում։