Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի հետ տարբեր մակարդակներում երկխոսությունը շարունակվում է։ Այս մասին Ֆիդանը նշել է Թուրքիայի խորհրդարանում ելույթի ընթացքում։
«Հայաստանը մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ցուցադրում է բաց դիրքորոշում, և մենք անկեղծորեն առաջ ենք մղում մեր համատեղ աշխատանքը՝ ձեռնարկվող կոնկրետ քայլերի ուղղությամբ»,- հայտնել է Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ իր երկիրը շարունակելու է ձգտել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և տարածաշրջանում ընդհանուր բարգավաճման գոտի ստեղծելուն ։